29 հունվարի 2010 - 18:03 AMT
Իտալիայի MEDIASET հեռուստաընկերությունը ցուցադրում է Հայաստանի մասին տեսաֆիլմ


2009 թ. նոյեմբերի 22-ից Իտալիայի հեղինակավոր MEDIASET հեռուստաընկերությունը ամեն կիրակի, առավոտյան «Հոգու սահմաններ» հաղորդաշարի շրջանակում հեռարձակում է Հայաստանի մասին պատմող պատմավավերագրական տեսաֆիլմ:

Արդեն հեռարձակվել է 20 րոպե եւ ավելի տեւողությամբ 8 հաղորդում` «Հայաստան», «Հայաստան. պատմությունը շարունակվում է Վենետիկում», «Հայաստան. ինչպիսի ապագա», «Հայաստան. մեծ չարիք», «Հայաստան` մեկ եկեղեցի, մեկ ժողովուրդ», «Հայաստան. վանքեր», «Պատմական դաշնագիր», «Հայաստան. ճչացող քարերի երկիր» խորագրերով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Տեսաֆիլմը նկարահանել են իտալացի լրագրողները: