2010թ. հունվարին Հայաստանում 1.7%-ով սպառողական գների աճ է գրանցվել

2010թ. հունվարին Հայաստանում 1.7%-ով սպառողական գների աճ է գրանցվել

PanARMENIAN.Net -
2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ 1.7%-ով սպառողական գների աճ է գրանցվել, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով:



Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, 2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 3.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների 0.1 % նվազում:



2010թ. հունվարին 2009թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 107.0%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)`103.2%, ոչ պարենային ապրանքներինը` 116.0%, ծառայությունների սակագներինը` 109.9%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---