Մարտի 5-ին Երեւանում համերգով հանդես կգա Էմիր Կուստուրիցան

Մարտի 5-ին Երեւանում համերգով հանդես կգա  Էմիր Կուստուրիցան

PanARMENIAN.Net -
Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սերբ ռեժիսոր ու երաժիշտ Էմիր Կուստուրիցայի եւ The No Smoking Orchestra խմբի համերգը: Համերգի կազմակերպիչներն են` «Ավանգարդ» ֆոլք ակումբը եւ Հայաստանի մշակույթի նախարարությունը:



PanARMENIAN Photo-ն` Խաչատուր Ալմազյանի աջակցությամբ հանդես է գալիս որպես Էմիր Կուստուրիցայի Հայաստան այցի կազմակերպիչների ֆոտո-գործընկեր:



The No Smoking Orchestra-ն 80-ականների սկզբից Սարաեւոյում ձեւավորված եւ գործող հայտնի երաժշտական խմբի` Zabranjeno Pusenje-ի (բոսներեն` No smoking) մի ճյուղն է, որն առաջ է եկել 90-ականներին: Նախկին Հարավսլավիայի փլուզման հետ միասին Zabranjeno Pusenje խումբը նույնպես բաժանվեց երկու մասի. դրա անդամներից մի քանիսը` Նելե Կարայլիչի գլխավորությամբ, տեղափոխվեցին Բելգրադ եւ սկսեցին գործել նոր` The No Smoking Orchestra կամ Չծխողների նվագախումբ անունով: Հենց այս կազմին որոշ ժամանակ հետո միացավ սերբ հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան` որպես կիթառահար:



Էմիր Կուստուրիցա` սերբ հայտնի ռեժիսոր եւ երաժիշտ` ծագումով Բոսնիայից: Պարգեւատրվել է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոններում` ընդհուպ Կաննի «Ոսկե արմավենի» երկու փառատոններում, ֆրանսիական արվեստի եւ գրականության շքանշանի կոմանդոր է: Ծնվել է 1954 թ. նոյեմբերի 24-ին, Սարաեւոյում` այն ժամանակ Հարավսլավիայի կազմում գտնվող Բոսնիայի եւ Հերցեգովինայի միութենական հանրապետության մայրաքաղաքում: 18 տարեկան հասակում Կուստուրիցան հեռանում է Սարաեւոյից` կրթություն ստանալու նպատակով: Նա կրթություն է ստանում Պրահայում առաջնակարգ Կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի եւ հեռուստատեսության ֆակուլտետում: Իր առաջին ֆիլմերը նկարահանում է ուսման տարիներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---