1 փետրվարի 2010 - 11:57 AMT
Փետրվարի 14-ն Հայ Առաքելական եկեղեցին Կիեւում կնշի Տիառընդառաջ տոնը


Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ուկրաինական թեմը փետրվարի 14-ն կնշի Տիառընդառաջ տոնը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Կիեւում տոնական պատարագը կմատուցվի հայկական մատուռում:

Տիառընդառաջ տոնը Ամենայն Կաթողիկոս Գարեգին II-ը հայտարարել է նորապսակների օրհնության օր: Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կկատարվի նորապսակների օրհնության կարգ:

Տիառընդառաջ տոնը ՀԱԵ-ու տաղավար տոներից է: Տիառընդառաջը տարանջատվեց Աստվածահայտնության տոնից, եւ V դարում Սահակ Պարթեւ կաթողիկոսի օրոք ընդգրկվեց հայկական եկեղեցական տոնացույցում որպես ինքնուրույն տոն:

Տիառընդառաջը նշանակում է «գնալ Աստծուն ընդառաջ», կամ «Աստված ձեզ հետ է»: Նշվում է փետրվարի 14-ն: Պատարագից հետո ըստ հնագույն ավանդության խարույկ է վառվում, որի շուրջ սկսվում է ընդհանուր տոնախմբություն: Ավանդությունը գալիս է դեռ նախաքրիստոնեական ժամանակների տոնից, որը նվիրված էր Արամազդ գերագույն աստծուն: Այն նույնպես տոնվում էր փետրվար ամսին: Այդ պատճառով տոնը նվիրված է Տիառընդառաջին: