31 հունվարի 2010 - 17:56 AMT
Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում կրկնակի սպանություն է կատարվել


Նախիջեւանի ինքնավար հանրապետության Շերուր քաղաքում կրկնակի սպանություն է կատարվել: Պատահարի պատճառն այն էր, որ Գարհուն գյուղի մեջիթի մոլլային համապատասխան վկայական մեջիթում չեն տրամադրել: Վիճաբանության ընթացքում նա դանակահարել է Շարուրի շրջանի ախունդ Հաջի Աքպերին եւ գյուղի մոլլա Սիյագուտ Գազանֆար Գուլիեւին:

Չնայած նրան, որ երկու տուժածները հասցվել են հիվանդանոց, նրանց կյանքը փրկել չի հաջողվել:

Կասկածյալը ձերբակալվել է: Փաստով քրեական գործ է հարուցվել ՔՕ 120 հոդվածով` կանխամտածված սպանություն, կատարվում է հետաքննություն,-հաղորդում է <<ԱՊԱ>> գործակալությունը: