Փետրվարի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի օդային հաղորդակցությունը Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ: Ինչպես հայտատարել են Տրանսպորտի միասնական աշխատակազմում, թռիչքների կասեցումը սեզոնային բնույթ է կրում: Չվերթերը չեն կատարվի ուղեւորահոսքի բացակայության պատճառով, հաղորդում է "Գրուզիա օնլայն"-ը:
Երեւանի տարածքով Թբիլիսիից Մոսկվա չվերթերը կատարում էր "Արմավիա" ընկերությունը: Այդ ուղղությամբ առաջին չվերթն ընկերությունը կատարել է 2009թ. մարտի 14-ին: