ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգում հայ-թուրքական Արձանագրությունները ներառված չեն

ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգում հայ-թուրքական Արձանագրությունները ներառված չեն

PanARMENIAN.Net -
Հայաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի օրակարգում հայ-թուրքական Արձանագրությունները ներառված չեն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահի մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը:



Պետրոսյանը նշեց, որ հայ-թուրքական Արձանագրությունները Հայաստանի նախագահի աշխատակազմում են, դրանք դեռեւս խորհրդարան չեն ուղարկվել:



ՀՀ ՍԴ որոշման հրապարակումից հետո, Հայաստանի Սահմանադրության համաձայն, Արձանագրությունները պետք է երկրի խորհրդարան ուղարկվեն վավերացման համար:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---