14 փետրվարի 2010 - 17:24 AMT
Արձանագրությունները ԱԺ օրակարգ կմտնեն միայն Թուրքիայի կողմից վավերացվելուց հետո


«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններն այս պահին գտնվում են Հայաստանի խորհրդարանում, այսինքն` դանք շրջանառվում են:

Դրանից հետո ՀՀ ԱԺ օրակարգի համաձայն, քննարկվելու են մշտական հանձնաժողովներում», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Նրա խոսքերի համաձայն, արձանագրությունները ՀՀ ԱԺ օրակարգ չի մտնի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան այն չի վավերացրել, այսինքն` քանի դեռ Թուրքիան չի կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները փաստաթղթերի ստորագրման հարցում: