14 փետրվարի 2010 - 16:14 AMT
ԵԱՀԿ գործող նախագահն այսօր կայցելի Հարավային Կովկաս


ԵԱՀԿ գործող նախագահ Կանաթ Սաուդաբաեւը այսօր սկսում է այց կատարել դեպի Հարավային Կովկաս: Ղազախստանի ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրների նախագահների, ԱԳ նախարարների, խորհրդարանների ղեկավարների եւ կուսակցության առաջնորդների հետ: Այդ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմանի եւ միջազգային մի արք հարցեր:

«ԵԱՀԿ գործող նախագահը ձգտելու է հասնել երկարաձգվող հակամարտությունների հարցում առաջընթացի: ԵԱՀԿ-ն ուզում է օգնել հակամարտող կողմերին` հիմնախնդրի լուծման գործում», - ասված է լրատվության համար պատրաստված հաղորդագրության մեջ:

Այցի ընթացքում Սաուդաբաեւը կքննարկի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ Կովկասի անվտանգության հարցով Ժնեւի միջազգային բանավեճի արդյունքները:

Սաուդաբաեւի այցը կավարտվի փետրվարի 17-ին: