14 փետրվարի 2010 - 15:24 AMT
Թուրքիայում ձերբակալվել են բազմաթիվ քրդեր


Թուրքիայի ոստիկանությունը տասը գավառում խուզարկություններ կատարելով` ձերբակալել է 86 մարդ, որոնց կասկածում էին Քրդական բանվորական շարժման հետ կապ ունենալու մեջ: Ոստիկանական գործողություններն անցկացվել են Ադանայում, Ստամբուլում, երկրի արեւելքում եւ հարավ-արեւելքում:

Ձերբակալությունները նպատակ ունեն կանխելու ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանի բանտարկության տասնմեկերորդ տարելիցի կապակցությամբ բողոքի ցույցերը:

Նախնական տվյալների համաձայն, ձերբակալվել են նաեւ Հանուն խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցության անդամները, որոնց նույնպես իշխանությունները կասկածում են Քրդական բանվորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ, հաղորդում է Lenta.ru գործակալությունը:

Քրդական բանվորական կուսակցության հիմնական նպատակը երկրի հարավ-արեւելքում անկախ քրդական պետություն ստեղծելն է: