30 հունվարի 2010 - 19:24 AMT
ԱՄՆ-ում կանցկացվի մրցույթ` հայկական թեմաներով լավագույն պիեսի համար


Լոս Անջելեսում գործող դրամատիկական արվեստների հայկական միությունը հայտարարել է հայկական թեմաներով լավագույն պիեսի ստեղծման համար մրցույթ:

Հաղթողները «Վիլյամ Սարոյան» հիմնադրամից կստանան դրամական պարգեւատրում, ինչպես նաեւ իրենց աշխատանքները տպագրելու հնարավորություն: Գլխավոր մրցանակը 10. հազ. դոլար դրամական պարգեւն է: Հաղթողների անունները կհայտարարվեն 2010 թ. օգոստոսին:

Սա հայկական թեմաներով անցկացվող երկրորդ մրցույթն է: Առաջին մրցույթի հաղթողը 2008 թ. Լիլի Թոմասյանն էր:

Վիլյամ Արմենակի Սարոյան, ամերիկահայ գրող: Ծնվել է 31.08.1908-ին Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Սարոյանի, որպես գրողի, ձ—ավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգ—որ մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը:

Առաջին անգամ տպագրվել է 1933-ին Բոստոնի ,Հայրենիքե շաբաթաթերթում, Սիրակ Գորյան ստորագրությամբ: Լայն ճանաչում է ձեռք բերել ,Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա — այլ պատմավծքներե (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում: Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք:

1960-ական թթ. սկսած՝գրել է հուշագրական ժանրի գործեր: Հատկապես ուշագրավ են Բ. Շոուին, Չ. Չապլինին, Թ. Էլիոտին, Ե. Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ:

Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Եր—անի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: