7 փետրվարի 2010 - 16:52 AMT
Բերբանկի հայ համայնքը ծրագրում է նոր կենտրոն ձեռք բերել


Բերբանկ (ԱՄՆ, Կալիֆոռնիա) քաղաքի հայ համայնքն ու հայկական կազմակերպությունները ծրագրում են նոր հայկական կենտրոն գնել: Ինչպես հաղորդեցին Բերբանկի Հայ մշակույթի հիմնադրամի մասնաճյուղից, նոր կենտրոնը գտնվում է քաղաքի սրտում, եւ այնտեղ կտեղակայվեն «Սիփան» կազմակերպության, «Վարակ» Հայկական երիտասարդական հիմնադրամի, Հայ Դատի Հանձնախմբի (ANC) եւ այլ հայկական կազմակերպությունների մասնաճյուղերը:

Հայ մշակույթի հիմնադրամի նախագահ Հրանդ Դոսթումանյանը նշեց, որ նոր կենտրոնի ձեռքբերումը կմիավորի քաղաքի հայ համայնքը, հաղորդում է Asbarez.com-ը: