8 փետրվարի 2010 - 11:04 AMT
Ամենայն հավանականությամբ Ուկրաինայի նախագահ է դարձել Վիկտոր Յանուկովիչը


Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մշակել է ընտրատեղամասային հանձնաժողովների արձանագրությունների 90.18%-ը, հաղորդում է երկրի ԿԸՀ-ի մամլո ծառայությունը: Համաձայն տվյալների, Վիկտոր Յանուկովիչի համար քվեարկել է ընտրողների 48.49%-ը, Յուլիա Տիմոշենկոյի` 45.86%: Չաջակցեցին թեկնածուներից ոչ մեկին 4.45%: Չեղյալ են հայտարարվել քվեաթերթիկների 1.18%: Ըստ տվյալների ընտրողների ակտիվությունը կազմել է 69.05%:

Հունվարի 17-ին տեղի ունեցան Ուկրաինայի նախագահի ընտրությունները: Ընտրությունների ընթացքում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ ձայների քանակը: Երկրորդ փուլը կանցկացվի փետրվարի 7-ին: Ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների պարզ մեծամասնությունը: