8 փետրվարի 2010 - 13:57 AMT
Երեւանում տեղի կունենա «Բարի հիշեք ինձ ձեր սրտում» գիրք-օրացույցի շնորհանդեսը


Փետրվարի 9-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա «Բարի հիշեք ինձ ձեր սրտում» գիրք-օրացույցի շնորհանդեսը, որը նվիրված է մեծ հայ պոետ <b>Վահան Տերյանի</b> 125-ամյակին:

Գիրք-օրացույցում ներառված են Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Ա.Հովսեփյանի, Փ.Միրզոյանի, Ա.Բեքարյանի կտավները, Հովհաննես Թումանյանի թանգարանի արխիվը, Ս.Կարապետյանի եւ Սամվել Սեւադայի անձնական լուսանկարները:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային գրադարանի մամլո ծառայությունը, այդ նախաձեռնությունը պատկանում է «Լեւոն Միրիջանյան» հիմնադրամին: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Արմավիրի մարզի վարչակազմի ղեկավար Աշոտ Ղահրամանյանը: Գիրք-օրացույցի խմբագիրն էլ կյանքից հեռացած Այդին Մորիկյան:



<b>Վահան Տերյան</b>` հայ մեծ բանաստեղծ է եւ հասարակական գործիչ: Ծնվել է 1885 թ-ի հունվարի 28-ին Գանձա գյուղում (Ախալքալաքի), գյուղի քահանա Սուքիաս Տեր-Գրիգորյանի ընտանիքում: Իսկական անունը` Վահան Տեր-Գրիգորյան է: Կեղծանունը վերցրել է 1907 թ-ն:

Պոետի մանկության տարիներն անցել են Գանձա գյուղում: 1897 թ-ն Տերյանը տեղափոխվում է Թիֆլիս: 1899 թ-ն Տերյանը ընդունվում է Մոսկվայի Արեւելյան լեզուների Լազարյան ինստիտուտը, որտեղ ծանոթացել է Ալեքսանդր Մյասնիկյանի հետ: Որոշ ժամանակ անց նրան ձերբակալել են հեղափոխական գործունեության համար:

Տերյանը սովորել է Մոսկվայի եւ Պետերբուրգի համալսարաններում, եւ միաժամանակ ակտիվ գործունեություն էր վարում թուրք յանիչարներից հայ ժողովրդին փրկելու համար: Նրա «Մթնշաղի անուրջները» առաջին ժողովածուն լույս տեսավ 1908 թ-ն: Լայն ճանաչում է ստացել «Երկիր Նաիրի» հայրենասիրական շարքը, որը հրատարակվել է 1915 թ-ն:

Վահան Տերյանը մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը եւ քաղաքացիական պատերազմին: Մահացել է 1920 թ-ն թոքախտից, Օրենբուրգում: