8 փետրվարի 2010 - 15:27 AMT
Դավիթ Շահինյանը դարձել է «Moscow Open» մրցաշարի հաղթողը


Մոսկվայում ավարտվել է <b>«Moscow Open»</b> շախմատի մրցաշարը: 16-ամյա հայ շախմատիստ <b>Դավիթ Շահինյանը</b> հաղթող դարձավ B խմբում: 9 հնարավոր միավորներից Շահինյանը հավաքել է 8.5 միավոր, եւ 400 շախմատիստների թվում զբաղեցրել է առաջին տեղը: 1226 շախմատիստներից Շահինյանի արդյունքն ամենալավն էր:

C խմբում, որտեղ հանդես են գալիս կանայք, Հայաստանը ներկայացնող Լիլիթ Գալոյանը 6 միավորով զբաղեցրել է 18-դ տեղը, Կարինա Համբարձումյանը (Ռուսաստան) 14 տեղում է 6 միավորով:

<b>«Moscow Open»</b> փառատոնը բաղկացած է 6 առանձին մրցաշարերից` «A գլխավոր մրցաշար», «B սիրողական մրցաշար», «C կանանց մրցաշար», «D մրցաշար` «Հաղթանակի հասակակիցներ» (նվիրված է Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակին), «E մրցաշար «Հաղթանակի ժառանգորդներ»(մանկական)», «F մրցաշար` շախմատի կոմպոզիցիաների լուծման Աշխարհի երկրորդ գավաթ»:

Բոլոր մրցաշարերը անց են կացվում ըստ շվեյցարական համակարգի, ՖԻԴԵ-ի օրենքներով: Փառատոնի երաշխավորված մրցանակային ֆոնդը կազմում է 5.000.000 ռուբլի: