12 փետրվարի 2010 - 22:05 AMT
Տիգրան Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հրանտ Մաթեւոսյանի հիշատակին


Փետրվարի 12-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի հիշատակին, որի ծննդյան 75-ամյակն է լրանում այս տարի:

Տաղանդաշատ գրողի հիշատակը հարգելու էին եկել նրա գրչի սիրահարները` մտավորականներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գրողներ, դերասաններ, ուսուցիչներ եւ աշակերտներ։