12 փետրվարի 2010 - 21:19 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն Աստանային խորհուրդ է տալիս ավելի ակտիվ լինել ղարաբաղյան հարցում


Ղազախստանը` որպես ԵԱՀԿ նախագահ, կարող է ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Այդ մասին Աստանայում հայտնեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն: «Որքան ես գիտեմ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը մտադիր է մոտ օրերս Երեւան եւ Բաքու այցելել: Մենք նրանց ներկայացրել ենք մեր դիրքորոշումը»,- ասաց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Խոսելով Լոնդոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին` Ահմետ Դավութօղլուն նշեց, որ ղարաբաղյան հարցում Անկարայի մտադրությունները պարզ են բոլոր կողմերի համար: «Թուրքիան օժանդակելու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր քայլերը»,- հայտնեց Թուրքիայի ԱԳ նախարարը: