12 փետրվարի 2010 - 15:28 AMT
Թուրքիայի հետ գործընթացում Երեւանը շարունակում է իր ձեռքում պահել նախաձեռնությունը


Հայաստանը շարունակում է իր ձեռքում պահել նախաձեռնությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությն քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, հայ-թուրքական գործընթացը նոր փուլ է մտնում, որը հեշտ չի լինելու: Նա հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումն արդեն կայացած պետություն դարձած Արցախի Հանրապետության ժողովրդի ձեռքում է: Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը հասկացրեց Թուրքիային, որ ղարաբաղյան կարգավորման գործում Երեւանը ոչ ոքի թույլ չի տա խոսել իր հետ վերջնագրերի լեզվով:

Մեկնաբանելով ՀՀ նախագահի ելույթը Մեծ Բրիտանիայի Արտաքին հարաբերությունների թագավորական ինստիտուտում` Է.Շարմազանովն ընդգծել է, որ առաջին անգամ նման հեղինակավոր ամբիոնից ՀՀ նախագահը խոսեց Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձեւերի մասին եւ հակահարված տվեց Բաքվի հակահայկական քարոզչությանը: