12 փետրվարի 2010 - 14:38 AMT
Թուրք հաքերները կոտրել են «Ակոս» հայ-թուրքական թերթի կայքէջը


Թուրք հաքերները կոտրել են «Ակոս» հայ-թուրքական թերթի կայքէջը: Կայքի առաջին էջում հաքերները տեղադրել են թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի լուսանկարը: Լուսանկարի տակ մեծարվում է մարդասպանի արարքը: Հաքերները նաեւ սպառնում են թերթին հաշվեհարդար տեսնել, որը իրենց կարծիքով վիրավորում է թուրքական դրոշը եւ պետությունը: Սպառնալիքները ուղղված են նաեւ այն մարդկանց, որոնք սատարում են «Ակոս» թերթը: «Խաղի վերջ», - գրված է Սամսաթի լուսանկարի տակ: