8 փետրվարի 2010 - 16:54 AMT
Արծվիկ Մինասյան. ՀՆԱ-ի 1,2 տոկոս աճը Հայաստանում 2010թ. անիրական է


«ՀՆԱ-ի 1,2 տոկոս աճը Հայաստանում անիրական է եւ երկրի անարդյունավետ քաղաքականության արդյունք է»,-լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅ «Դաշնակցություն» խմբակցության անդամ <b>Արծվիկ Մինասյանը</b>:

Ըստ նրա, եթե հաշվի առնենք կառավարության անցյալ տարվա կանխատեսումներն, ապա դրանք չունեն լուրջ հիմնավորում: «Իսկ եթե քննենք այն, ինչ թաքնված է կանխատեսումների տակ եւ այն խոսոտումը, որը կառավարությունն արդեն իսկ խախտել է, ապա այժմ կարող ենք ասել, որ Հայաստանի կառավարության ծրագիրը չի կատարվել 180 տոկոսով»,-հավելել է նա:

ՀՀ կառավարությունը, ըստ Մինասյանի, պետք է դասեր քաղի իր կանխատեսումների իրատեսության առումով: «Ավելի լավ է երկնքից իջնել, եւ ոչ թե խոսքով զարգացնել տնտեսությունը, այլ կոնկրետ գործողությունների հիման վրա»,-խորհուրդ է տվել նա ՀՀ կառավարությանը:

Բյուջեում ամրագրված տնտեսական աճը նախատեսվում է 1,2 տոկոսի չափով, սղաճը` մոտավորապես 4 տոկոս: