12 փետրվարի 2010 - 14:05 AMT
Կիպրոսում «Միկան» խաղերը 1:2 հաշվով պարտությունից սկսեց


Երեւանյան «Միկա» ակումբը փետրվարի 11-ին Կիպրոսում իր առաջին հանդիպումն անցկացրեց «ՄԵԱՊ»-ի (Կիպրոս) հետ եւ 1:2 հաշվով պարտություն կրեց: Ինչպես հաղորդում է «Միկայի» պաշտոնական կայքը, Արմեն Ադամյանի սաները մրցակցի դարպասների մոտ մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն միայն առաջին խաղակեսի ավարտին բրազիլացի Ալեքս Դա Սիլվային հաջողվեց գոլ հարվածել:

Հանդիպմանը ներկա էր Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Թեմուր Կեցբայան, նա հատուկ ժամանել էր հանդիպմանը, որպեսզի դիտեր «Միկայի» դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլիի խաղը, որն իր երկրի ազգային հավաքականում խաղալու թեկնածու է:

Հաջորդ հանդիպումը «Միկան» կանցկացնի փետրվարի 15-ին եւ կմրցի կիեւյան «Դինամոյի» երիտասարդական թիմի հետ: