12 փետրվարի 2010 - 14:03 AMT
Երկու ամսից կսկսվեն առաջին հայ-ռուսական գեղարվեստական ֆիլմի նկարահանումները


«Հայ-ռուսական համատեղ արտադրության առաջին գեղարվեստական ֆիլմի ֆինանսավորումն ու աշխատանքները կսկսվեն երկու ամսից, երբ ռուսական կինոհանձնաժողովը կտա վերջնական եզրակացությունը ֆիլմի սցենարի վերաբերյալ«,-Մոսկվա կատարած իր այցի արդյունքների մասին է հայտնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն <b>Գեւորգ Գեւորգյանը</b>:

Կինոռեժիսոր Մարիա Սահակյանի «Ալավերդի» գեղարվեստական կինոնկարի ֆինանսավորումն ու աշխատանքները կիրականացվեն դեռեւս 2008թ. ԱՊՀ մի քանի երկրների վարչապետների կողմից վավերացված համատեղ ֆիլմարտադրության Համաձայնագրի շրջանակներում:

Գ.Գեւորգյանը հայտնեց նաեւ, որ 2011 թվականի համար նախատեսվում է իրականացնել համատեղ արտադրության երեք նոր նախագծեր, այդ թվում` մեկ լիամետրաժ մուլտիպլիկացիոն եւ երկու գեղարվեստական ֆիլմեր:

Մարիա Սահակյանի «Ալավերդի» կինոնկարի համար Հայաստանի ազգային կինոկենտրոնը հատկացնելու է 65 հազար եվրո, ռուսական կողմը` 195 հազար եվրո, 150 հազար եվրո մոսկովյան «Պարադիզը» եւ 240 հազար եվրո էլ ֆրանսիական կողմը: