8 փետրվարի 2010 - 20:45 AMT
Ադրբեջանի իշխանությունները շահարկում են ադրբեջանցի փախստականների խնդիրները


«Euronews հեռուստաալիքի կողմից ադրբեջանցի փախստականների մասին նկարահանված տեսանյութը բուտաֆորիա է»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր <b>Համլետ Հարությունյանը</b>:

Պատգամավորի խոսքով, Ադրբեջանի պաշտոնական անձանց կողմից բերվող փախստականների թիվը չի համապատասխանում իրականությանը: «Այդ «փախստականներին» բերում եւ ցույց են տալիս միայն այն բանի համար, որպեսզի ճնշում գործադրեն միջազգային հանրության կարծիքի վրա»,- նկատեց նա:

Փետրվարի 1-ին Euronews հեռուստաալիքով ցուցադրվեց «Լեռնային Ղարաբաղ` Ադրբեջանի փախստականների ճամբարում» ֆիլմը, որը լայն հասարակական արձագանք եւ հայ հասարակայնության կողմից բողոքների ալիք առաջացրեց: