11 փետրվարի 2010 - 18:23 AMT
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Ներքին աուդիտի մասին» օրինագծին


Հայաստանի կառավարությունը 2010թ. փետրվարի 11-ին կայացած նիստում հավանություն է տվել <b>«Ներքին աուդիտի մասին»</b> ՀՀ օրենքի նախագծին:

Այդ փաստաթուղթը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգը, սկզբունքները, բնույթը, շրջանակը եւ ներքին աուդիտ իրականացնողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները: Ներքին աուդիտը անկախ, օբյեկտիվ հավաստիացման եւ խորհրդատվական գործառույթ է, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը եւ բարելավմանը: