11 փետրվարի 2010 - 17:45 AMT
Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջում է Կիպրոսից դուրս բերել զորքերը


Եվրախորհրդարանը Թուրրքիայից պահանջում է Կիպրոսից դուրս բերել զորքերը եւ միջոցներ ձեռնարկել Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Այս մասին ասվում է Եվրամիության ընդունած այն բանաձեւում, որը գնահատում է Եվրամիություն մուտք գործելու համար Անկարայի պարտականությունների կատարումը: Եվրոպացի խորհրդարանականները Կիպրոս կղզու հակամարտության բոլոր կողմերին կոչ են արել ակտիվորեն աջակցել կղզու վերամիավորմանն ուղղված գործընթացին:

Այդ բանաձեւում ԵԽ-ն անհանգստություն է հայտնում Թուրքիայում գործող «Էրգենեքոնի» գործունեության առիթով: Բացի այդ, եվրախորհրդարանականները Թուրքիայի կառավարությանը կոչ են անում վերսկսել երկրի Սահմանադրության բարեփոխման աշխատանքները, բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում: Եվրախորհրդարանն անհանգստացած է նաեւ Թուրքիայի քաղաքական կյանքին բանակի միջամտությամբ եւ վախով սպասում է Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչական գործողությունների` կոչ անելով զենքը վայր դնել եւ դադարեցնել բռնությունը: Եվրախորհրդարանի բանաձեւը ողջունում է Անկարայի բաց երկխոսությունը հարեւան երկրների հետ, հաղորդում է Anatolian News agency-ն: