11 փետրվարի 2010 - 16:22 AMT
Մանուկ Հերգնյան. Հայաստանի անշարժ գույքի շուկան զարգացման մեծ պոտենցիալ ունի


Հայաստանում անշարժ գույքի շուկայի զարգացման համար դեռեւս մեծ պոտենցիալ կա, գտնում է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ <b>Մանուկ Հերգնյանը</b>: Նրա կարծիքով, եթե 2010 թվականին անշարժ գույքի շուկայում ակտիվացում չլինի, ապա 2011-2012թթ. կարելի է զգալի ակտիվացում նկատել:

Մասնավորապես, Հերգնյանը նշեց, որ անշարժ գույքի շուկայի ակտիվացումն իրականացվելու է այն բանի հաշվին, որ այժմ հիփոթեքային վարկերի առաջարկի ավելացման միջոցով խթանվում է պահանջարկը: «Այդ առաջարկը կարող է հետ մնալ պահանջարկից, ինչը պայմանավորված է նրանով, որ 2009-ին նոր տներ չեն կառուցվել, այլ հիմնականում ավարտվել են սկսված շինարարական աշխատանքները»,- ասաց նա:

Ինչպես նշեց հետազոտական կենտրոնի նախագահը, դրան նպաստում է նաեւ այն գործոնը, որ Հայաստանում այլընտրանքային ներդրումային ակտիվներ չկան. զարգացած ֆոնդային շուկա չկա, իսկ ներդրումները պետք է հոսեն մեկ այլ ոլորտ, ուստի դրանք ինքնաբերաբար հոսում են հիփոթեքի գույքի շուկա: «Ահա թե ինչու Հայաստանում անշարժ գույքի ոլորտն ամենամեծ զարգացումն է ապրում»,- ավելացրեց նա: