ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԵԼ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ «ԱԼ-ՔԱԻԴԱ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Արտասահմանյան հատկացումների մասին օրինագծի վերջնական տարբերակի ներկայացուցիչների պալատում եզրափակիչ քննարկման ընթացքում ամերիկյան կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Քոլենբերգն ու Ֆրենկ Փալոնեն, ինչպես նաեւ կոնգրեսական Նիտա Լոուեյը իրենց անհանգստությունն են հայտնել Ազատության աջակցման Աքտի 907-րդ ուղղման ժամանակավոր կասեցման նախագահին ներկայացված իրավունքի սահմանափակումների ոչ բավարար ձեւակերպմամաբ: Կոնգրեսական Լոուեյը հայտարարել է, որ «նախագահին ընձեռնած իրավունքի անորոշությունը իսկապես մտահոգում է ինձ եւ մենք միանշանակ հայտարարում ենք, որ կվերադառնանք այս հարցի քննարկմանը հաջորդ տարի»: Ջո Քոլենբերգը նշել է, որ 2002 թվականի արտասահմանյան հատկացումների մասին օրինագիծը նախատեսում է օգնություն Հայաստանին ռազմական ոլորտում, ինչը, նրա կարծիքով, հավաստում է հայ- ամերիկյան հարաբերությունների նոր փուլ անցնելը: Ֆրենկ Փալոնեն իր ելույթում նշել է, որ Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մտահոգություն է առաջացնում: Մասնավորապես, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերացնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, այլեւ շարունակում է սպառնալ պատերազմով: Կոնգրեսականը նշել է, որ 907-րդ ուղղման վերջնական վերացման հիմնական պայմանը պետք է դառնա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացումը: «Այդ պայմանը կառաջադրվի հաջորդ տարի, արտասահմանյան հատկացումների մասին օրինագծի հերթական լսումների ընթացքում»,- ասել է Փալոնեն: Կոնգրեսականը նշել է նաեւ, որ Ադրբեջանում Ալ-Քաիդայի տեղական կազմավորումների գոյությունը սպառնալիք է ներկայացնում ինչպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ ԱՄՆ-ի համար: Նա հայտարարել է, որ ռադիկալ իսլամական ուժերը շարունակում են օգտագործել Ադրբեջանը որպես հիմնական հենակետ իր գործողությունների անցկացման համար:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---