8 փետրվարի 2010 - 20:01 AMT
ՀՀ նախագահը Թուրքիային հիշեցրեց առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` իր թուրք պաշտոնակցին հղված նամակը ճիշտ քայլ էր: Դրանով Հայաստանի նախագահը հերթական անգամ թուրքական կողմին հիշեցրեց այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների է ընթանում, եւ որ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության համար հարեւան երկրների միջեւ պետք է նորմալ հարաբերություններ լինեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր <b>Նաիրա Զոհրաբյանը</b>:

Զոհրաբյանի խոսքով, դա նաեւ միջազգային հանրությանը հղված որոշակի ուղերձ է, որ Հայաստանը հավատարիմ է խաղի կանոններին եւ պատրաստ է առանց որեւէ նախապայմանների կարգավորել Թուրքայի հետ հարաբերությունները: