11 փետրվարի 2010 - 13:28 AMT
«Աերոֆլոտ օփըն»-ի երկրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթել է Մելքումյանը


Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ օփըն»-ի երկրորդ տուրում A1 խմբում հանդես եկող ՀՀ 4 շախմատիստներից 3 ավարտել են պարտիաները ոչ ոքի, մեկը` հաղթել է: Փաշիկյանը, Անդրիասյանն ու Մելքումյանը խաղացել են սեւ խաղաքարերով, Սարգսյանը` սպիտակ: Երկրորդ տուրից հետո Փաշիկյանը 13-րդ տեղում է, Մելքումյանը` 28-րդ, Սարգսյանն ու Անդրիասյանը` 35 եւ 42-րդ տեղերում:

Իսկ A2 մրցաշարում Պետրոսյանը 10-րդ տեղում է, Քոթանջյանը` 26-րդ: Մրցաշարի առաջատարը ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանն է:

Հայ շախմատիստներն A մրցաշարում խաղացել են հետեւյալ կերպ`

Արման Փաշիկյան-Ալեքսանդր Մոտիլեւ (Ռուսաստան) 0,5:0,5
Զավեն Անդրիասյան-Անդրեյ Վոլոկիտին (Ուկրաինա) 0,5:0,5
Հրանտ Մելքումյան-Ալեքսեյ Դրեեւ (Ռուսաստան) 1:0
Գաբրիել Սարգսյան-Ալդար Հայրուլին 0,5:0,5:

A 2 մրցաշարի պարտիաներն ավարտվել են հետեւյալ կերպ`

Դավիթ Պետրոսյան-Վան Հու Նգուեն (Վիետնամ) 0,5:0,5
Տիգրան Քոթանջյան-Յակով Զիլբերման (Իսրայել) 0,5:0,5