16 փետրվարի 2010 - 12:55 AMT
Արոնյանը երրորդ ոչ ոքին է խաղացել Լինարեսի մրցաշարում


Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Լինարեսւ շախմատի մրցաշարի 3-դ տուրը, որը անց է կացվում Լինարես իսպանական քաղաքում: Այն կավարտվի փետրվարի 25-ին:

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այդ տուրում արդեն խաղացել էր Վեսելին Տոպալովի (Բուլղարիա) հետ: Խաղը ավարտվեց ոչ ոքի: Արոնյանը 1.5 միավորով զբաղեցնում է 3-դ տեղը: 4-դ տուրում նա կհանդիպի Վուղար Գաշիմովի (Ադրբեջան) հետ:

Լինարեսի մրցաշարը ընդգրկվում է «Մեծ սաղավարտ» ծրագրի մեջ, որտեղ մասնակցում է 6 շախմատիստ: