16 փետրվարի 2010 - 14:56 AMT
Իտալիան, Ֆրանսիան ու Թուրքիան 2016թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման հայտ են ներկայացրել


Փետրվարի 15-ին Իտալիան, Ֆրանսիան ու Թուրքիան Նյուոնում կայացած պաշտոնական արարողության ժամանակ UEFA-ին են հանձնել 2016թ. ֆուտբոլի <b>Եվրոպայի առաջնության</b> անցկացման հայտերը:

Ինչպես հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքէջը, Իտալիան, Ֆրանսիան ու Թուրքիան համապատասխան նյութեր են փոխանցել UEFA-ի կոմիտեին: Վերջնական որոշումը կհրապարակի UEFA-ի նախագահ Միշել Պլատինին ընթացիկ տարվա մայիսի 28-ին:
2008թ. սեպտեմբերին UEFA-ի գործկոմը որոշեց, որ Եվրո-2016 առաջին անգամ 24 թիմ կմասնակցի: