16 փետրվարի 2010 - 15:23 AMT
Շվեդիայի խորհրդարանում քվեարկության կդնեն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը


Առաջիկայում Շվեդիայի խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Թուրքիայի քաղաքական գործիչները զգուշացրել են Շվեդիայի իշխանություններին, որ տվյալ քվեարկությունը վնաս կհասցնի երկու երկրների հարաբերություններին, եւ կբարդացնի Արձանագրությունների վավերացման գործընթացը, հաղորդում է Today's Zaman-ը:

Սեպտեմբերին Շվեդիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, եւ ընտրություններից առաջ խորհրդարանը պետք է դիտարկի բոլոր խնդրագրերը: Ինչպես թուրքական թերթին հաղորդում են դիվանագիտական աղբյուրները, առաջարկությունը կքննարկվի երկու շաբաթվա ընթացքում: