16 փետրվարի 2010 - 15:29 AMT
Արցախի ժողովուրդը ապացուցել է, որ նրան հնարավոր չէ որեւէ բան պարտադրել


ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ <b>Մովսես Հակոբյանը</b>, որը ներկա էր «Երկրապահ» կամավորների միության համագումարին, պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե ինչպիսի արձագանք կլինի ազատագրված տարածքներից զորքերը դուրս բերելու մասին հրահանգի դեպքում, հայտարարել է, որ Արցախի ժողովուրդն ապացուցել է, որ նրան հնարավոր չէ որեւէ բան պարտադրել:

Նա նաեւ ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր հայտարարությունների, եւ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու սպառնալիքներին Ստեփանակերտում վերաբերվում են բավականին լուրջ, սակայն դրանք չեն վախեցնում ժողովրդին: Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը Մովսես Հակոբյանը բավականին բարձր է համարում: