16 փետրվարի 2010 - 16:13 AMT
Գագիկ Ծառուկյանը 20 մլն դրամ է նվիրաբերել Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին


Փետրվարի 16-ին Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ Օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ <b>Գագիկ Ծառուկյանի</b> հետ: Հանդիպումը կազմակերպվել էր համալսարանի ֆիզիկական կուլտուրայի դասախոս Դավիթ Ֆահրադյանի պատվին, որը «Գինեսի գրքում» գրանցվելու արժանին ռեկորդ է սահմանել: 10 րոպեում նա 350 պտույտ է կատարել պտտաձողի վրա:

Իր ելույթում Ծառուկյանը նշել է. «Ես չգիտեի, որ համալսարանն այս տարի տոնում է իր 75-ամյակը, սակայն ես շատ ուրախ եմ նպաստել բուհի արդյունավետ գործունեությանը»:
Գագիկ Ծառուկյանը 20 մլն դրամ նվիրավաբերեց Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին, որից 10 մլն կտրամադրվի դասախոսական կազմին, իսկ մյուս կեսը` վճարովի համակարգում սովորող ուսանողներին:

Իր հերթին Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր <b>Սուրեն Զոլյանը</b> նշել է. «Մեզ փոխանցված դրամական միջոցները պետք է օգնեն իրականացնել դասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացման ծրագիրը, ինչպես նաեւ նպաստել ուսանողների առաջադիմությանը, որոշ չափով ազատելով նրանց դրամական դժվարություններից»:

Ծառուկյանին հանձնվել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հուշամեդալը: