16 փետրվարի 2010 - 17:24 AMT
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա ֆրանսահայ դիրիժոր Հայկ Դավթյանի ղեկավարությամբ


Փետրվարի 19-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան)` ֆրանսահայ դիրիժոր <b>Հայկ Դավթյանի</b> ղեկավարությամբ:

Համերգի ժամանակ ելույթ կունենա մենակատար Սոֆյա Մելիքյանը (Իսպանիա):

Համերգի ծրագրում կհնչեն կոմպոզիտորներ Ռավելի, Սեն-Սանսի, Շաբրիեի ստեղծագործությունները: Հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա կենդանի նվագախմբային կատարմամբ ունկնդրելու Շաբրիեի «Իսպանիա» ստեղծագործությունը:

Համերգը կազմակերպվել է Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ, հովանավորն է Հայ Ընդհանուր Բարեգործական միությունը (AGBU):