16 փետրվարի 2010 - 19:25 AMT
Ֆրանսիան կաջակցի Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում


Փետրվարի 15-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար <b>Արթուր Բաղդասարյանը</b> հանդիպեց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Պիեռ Լելուշի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերը պայմանավորվեցին, որ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում Ֆրանսիան ուղղակիորեն կաջակցի Հայաստանում մի շարք ուղղություններով բարեփոխումների իրականացման գործընթացին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրներ:

Արթուր Բաղդասարյանը հանդիպեց նաեւ Ֆրանսիայի ազգային հետախուզության համակարգող Բեռնար Բաժոլեի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի եւ ֆրանսիայի իրավապահ մարմինների միջեւ համագործակցությունը զարգացնելու մասին, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: