16 փետրվարի 2010 - 20:26 AMT
Ջերմուկի զարգացման ծրագիրը իրականացնելու է շվեյցարական կազմակերպությունը


«Մենք համագործակցում ենք շվեյցարական մի կազմակերպության հետ, որը իրականացնելու է <b> Ջերմուկի</b> զարգացման ծրագիրը, - ասել է Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Սահակյանը` երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցերին:

Նրա խոսքերի համաձայն, ստեղծվել է Ջերմուկ քաղաքի զարգացման բիզնես-նախատիպը, որը հաշվի է առնելու զբոսաշրջիկների պահանջները, եւ օգնելու է բազմապատկել նրանց թիվը:

Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի զբոսաշրջության բաժնի ղեկավար Հասմիկ Անտոնյանն ասել է, որ ծրագրել են Ջերմուկը զարգացնել Շվեյցարիայի Վալե տեղանքի առողջարանային քաղաքների նմանությամբ, որոնք ձմեռային առողջարաններ են, սակայն աշխատում են ամբողջ տարվա ընթացքում: