17 փետրվարի 2010 - 15:38 AMT
Ռուսաստանն արգելակում է C-300 հրթիռային համակարգի մատակարարումն Իրանին


«Ռուսաստանը Իրանին C-300 հրթիռային համակարգ կմատակարարի այն բանից հետո, երբ հեռացվեն հայտնաբերված տեխնիկական թերությունները»,- ասաց Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) տնօրենի առաջին տեղակալ <b>Ալեքսանդր Ֆոմինը</b>: Նրա խոսքով, մատակարարումը կիրականացվի, երբ բոլոր տեխնիկական խնդիրները լուծվեն:

Նա չճշտեց, թե ինչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը, եւ թե ինչքան ժամանակ կպահանջվի դրանց լուծման համար, հաղորդում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն: