17 փետրվարի 2010 - 16:58 AMT
Ռուսաստանն ու Աբխազիան միավորված ռազմակայանի մասին համաձայնագիր են կնքել


Փետրվարի 17-ին Ռուսաստանի եւ Աբխազիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերգեյ Բագապշի բանակցությունների արդյունքում երկու երկրների միջեւ աբխազական տարածքում միավորված <b>ռուսական ռազմակայանի</b> մասին համաձայնագիր կնքվեց:

Այդ փաստաթուղթը սահմանում է կայանի օգտագործման եւ գործունեության կարգը, այդ թվում` «Աբխազիայի ինքնության եւ անվտանգության պաշտպանության, ներառյալ միջազգային ահաբեկչական կազմավորումներին դիմակայության համար հանրապետության զինված ուժերի հետ համատեղ», հողամասերի եւ այլ ունեցվածքի օգտագործման պայմանները, ինչպես նաեւ կայանի անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների կարգավիճակը:

Փաստաթուղթն ուժի մեջ է 49 տարի եւ 15-ամյա ժամկետներով ավտոմատ երկարացման հնարավորություն ունի: