10 փետրվարի 2010 - 12:56 AMT
Ադրբեջանն օգտագործում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հակահայկական քարոզչության համար


Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտում նոր երեւույթ ի հայտ եկավ` Ադրբեջանն օգտագործում է այն միջազգային կառույցներում հակահայկական քարոզչության համար եւ որպես Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ տեղեկատվական պատերազմի միջոց: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան <b>Արմեն Հարությունյանը</b>: Նրա խոսքերով, Ադրբեջանի օմբուդսմենը քայլեր է ձեռնարկում հեռացնելու համար ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանին` Եվրոպայի օմբուդսմենի ինստիտուտից:

«Սակայն այդ փորձը ձախողվեց, Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ինստիտուտը անտեսել է Բաքվի հայտարարությունները, որպես անհամատեղելի մարդու իրավունքների պաշտպանության հետ: Բացի այդ, հայկական կողմը հարց բարձրացրեց այլ չճանաչված պետությունների օմբուդսմեններին եվրոպական ինստիտուտի կազմում»,-ասել է Հարությունյանը:

ՀՀ օմբուդսմենն ընդգծել է, որ ներկայումս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ստիպված է տեղեկատվական պատերազմի մասնակցել: «Մեզ հարկավոր է հայ հանրության համախմբում, հակազդելու համար արտաքին մարտահրավերներին: Իսկ համախմբման կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ իշխանությունները իրապես դեմքով կշրջվեն դեպի ժողովուրդը: Մարդու իրավունքների պաշտպանությունն ու պետության ազգային շահերը համընկնում են»,-ասել է Արմեն Հարությունյանը: