17 փետրվարի 2010 - 18:45 AMT
ԼՂՀ-ն միջազգային ճանաչման լիարժեք իրավունք ունի


ԼՂՀ-ն աշխարհի այլ երկրներից ոչնչով չի տարբերվում եւ պետք է միջազգայնորեն ճանաչվի: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

ԵԱՀԿ նախագահի հետ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման մասին Լ.Ալավերդյանը կարծիք է հայտնել, որ այն կարելի է համարել Արցախը բանակցային գործընթացի վերադարձնելու եւս մեկ քայլ: Միեւնույն ժամանակ Լ. Ալավերդյանը դա համարում է հետընթաց դեպի այն իրավիճակը, երբ բանակցային գործընթացին մասնակցում էր ԼՂՀ-ն:

Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ նախագահի հետ ԼՂՀ նախագահի հանդիպումից կարելի է ենթադրել, որ փորձ է արվում բանակցային գործընթացը երկարաժամկետ ձգձգելու: