10 փետրվարի 2010 - 13:37 AMT
Երեւանում անց է կացվում ՏՏ անվտանգության ոլորտի հարցերի սեմինարը


Երեւանում անց է կացվում <b>ՏՏ անվտանգության</b> աուդիտի հարցերին վերաբերվող սեմինար, որին կմասնակցեն հայկական բանկերի, ֆինանսական կազմակերպությունների ավելի քան 60 ներկայացուցիչ: Միջոցառման կազմակերպիչն է Apaga Technologies ընկերությունը, - հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում ընկերության մարքեթինգի գծով մենեջեր Հայկ Ասրիյանցը: «Հաշվի առնելով արագ զարգացող բանկային ոլորտը, պետք է մեծ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգությանը եւ հետեւել կողմնակի գործոններին: Անհրաժեշտ է տարանջատել աշխատակիցների պատասխանատվության ոլորտները եւ գործառույթները: Օրինակի համար, պարտադիր չէ, որ ֆինանսական տնօրենի համար հասանելի լինեն կադրային բաժնի ռեսուրսները», - ասել է նա:

Հայկ Ասրիյանցի խոսքերով, Հայաստանում զգացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի մասնագետների պակասը: «Դա այնպիսի ոլորտ է, որը զարգանում է ավելի արագ, քան մենք սովորում ենք, ուստի անհրաժեշտ է դիմել միջազգային մակարդակի մասնագետների օգնությանը»: