17 փետրվարի 2010 - 20:09 AMT
Ճգնաժամային կառավարման ֆրանսիական փորձը կօգտագործվի Հայաստանում


Փետրվարի 16-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի այցը Ֆրանսիա ավարտվել է Ֆրանսիայի արտաքին անվտանգության ծառայության ղեկավարության եւ կառավարության դիվանագիտական խորհրդատու Առնո Գիյուայի հետ հանդիպումներով:

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ` երկկողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Արթուր Բաղդասարյանն այցելել է նաեւ Ֆրանսիայի ճգնաժամային կառավարման կենտրոն: Կենտրոնի տնօրեն Ժերար Տուրնյեի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ֆրանսիական կողմը կաջակցի Հայաստանին` օգտագործելու Ֆրանսիայի ճգնաժամային կառավարման փորձը, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը: