17 փետրվարի 2010 - 20:52 AMT
Հայաստանի օմբուդսմենը կմասնակցի Եվրոպական դատարանի բարեփոխման նախարարական վեհաժողովին


Հունվարի 13-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան <b>Արմեն Հարությունյանը</b> Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական խմբի կողմից հրավեր է ստացել մասնակցելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարեփոխմանը նվիրված նախարարների վեհաժողովին, որը տեղի է ունենալու փետրվարի 18-ից 19-ը` Շվեյցարիայի Ինտերլեյքեն քաղաքում, հաղորդում են ՀՀ օբմուդսմենի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Փարիզյան սկզբունքներին համապատասխանության շնորհիվ 2005թ. դարձել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման միջազգային կոորդինացիոն կոմիտեի (ICC) անդամ, որը ստեղծվել էր 1993թ. Թունիսում կայացած վեհաժողովին` Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը համակարգելու նպատակով: Անդամակցելով Միջազգային կորդինացիոն կենտրոնին` ՀՀ Պաշտպանի ինստիտուտը ստացել է Ա կարգավիճակ` դրանով իսկ միաժամանակ դառնալով Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական խմբի անդամ:

Եվրպական խումբը նախարարների վեհաժողովին օժտված է դիտորդի կարգավիճակով, որը սակայն վերջին տարիներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Եվրոդատարանի բարեփոխումների վերբերյալ հարցերում` բազմաթիվ առաջարկություններ ներկայացնելով մի շարք սկզբունքային խնդիրների վերաբերյալ: Այն լիազորված է երեք ներկայացուցիչ ունենալ Ինթերլեյքենի վեհաժողովում, եւ հաշվի առնելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հեղինակությունն ու անդամակցությունն այս եւ մի շարք այլ միջազգային հաստատություններին ինչպիսիք են Եվրոպական Օմբուդսմանի եւ Միջազգային Օմբուդսմանի ինստիտուտները, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական խումբը պաշտոնական հրավերք է ուղարկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի ներկայացուցիչների հետ մեկտեղ մասնակցելու փետրվարին կայանալիք նախարարական վեհաժողովին:

Մարդու իրավունքների ազգային հաստատությունը բաղկացած է չորս տարածաշրջանային խմբերից` Ասիական եւ Խաղաղօվկիանոսյան, Եվրոպական, Ամերիկայն եւ Աֆրիկյան: Յուրաքանչյուր` այդ թվում Եվրոպական խմբի ստեղծմամբ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծվեցին առանձին տարածաշրջաններում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների համգործակցության համար` դրանով իսկ նպաստելով վերջիններիս զարգացմանն ու կայունացմանը: