«Յունիբանկ»-ը թողարկել է U-Buy նոր վարկային քարտը

«Յունիբանկ»-ը թողարկել է U-Buy նոր վարկային քարտը

PanARMENIAN.Net -
«Յունիբանկ»-ը թողարկել է մինչեւ 1 մլն դրամ վարկային սահմանաչափով նոր վարկային քարտ` ArCa U-Buy: Վարկի առավելագույն գումարը կազմում է 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 22 տոկոս, որը հաշվարկվում է միայն հաշվի բացասական մնացորդի վրա, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



«U-Buy քարտը կարող են ձեւակերպել այն ֆիզիկական անձինք, որոնք ունեն ամսական հաստատված եկամուտ եւ չունեն վատ վարկային պատմություն: Հաճախորդների սպասարկման հարմարավետությունն ապահովելու նպատակով քարտի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասցված է նվազագույնի: Հաճախորդը պետք է ներկայացնի միայն անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատանքի վայրից` աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ»,-նշեց «Յունիբանկ»-ի Քարտային բիզնեսի զարգացման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:



Ներկայումս թողարկված քարտերի քանակով «Յունիբանկ»-ն ընդգրկված է ՀՀ բանկային համակարգի լավագույն հնգյակում: Այս տարվա փետրվարի սկզբին բանկի քարտերի քանակը կազմել է մոտ 37 հազար, որից 73 տոկոսը բաժին է ընկել VISA միջազգային քարտերին:



Մեսրոպ Հակոբյանի խոսքերով, պլաստիկ քարտերի բիզնեսի զարգացումը «Յունիբանկ»-ի 2010 թվականի ռազմավարական ուղղություններից մեկն է: Նախատեսվում է, որ տարեվերջին բանկը կեռապատկի թողարկված քարտերի քանակը:



Նշենք նաեւ, որ POS-տերմինալների քանակով (674 հատ) «Յունիբանկ»-ը զբաղեցնում է երկրորդ, իսկ բանկոմատների քանակով /65 հատ/ երրորդ տեղերը:



2001թ. հոկտեմբերին հիմնադրված «Յունիբանկ»-ի բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդն» է (100 տոկոս): Բանկը UFAD-ի ծրագրի մասնակից է, որը նպաստում է ներդրումներին գյուղական վայրերում, միջազգային բանկի ABN AMRO ռիսկերի կառավարման ծրագրի մասնակից է, ինչպես նաեւ Փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցող ազգային կենտրոնի ծրագրի մասնակից է: Բանկը «ArCa» եւ Visa International վճարային համակարգերի անդամ է: Այսօրվա դրությամբ «Յունիբանկի» բաժանմունքների ցանցը կազմված է 34 բաժանմունքից, որոնցից մեկը ` «Զվարթնոց» բաժանմունքն աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Տարվա արդյունքներով «Յունիբանկ»-ի ակտիվներն աճել են 58 տոկոսով եւ դեկտեմբերին կազմել են շուրջ 108,6 մլրդ դրամ: Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 22,8 տոկոս: Վարկային ներդրումներն ավելացել են 43 տոկոսով, նրանց ծավալը կազմել է 66,7 մլրդ դրամ: «Յունիբանկ»-ի ավանդների ծավալը 2009թ.-ին գերազանցել է 85,6 մլրդ դրամը` արձանագրելով մոտ 80% աճ: Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 45,4 մլրդ դրամը: Այդ ցուցանիշով ՀՀ բանկային համակարգում «Յունիբանկ»-ը կրկին գրավել է առաջատարի դիրքը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---