10 փետրվարի 2010 - 17:57 AMT
Փետրվարի 24-ը «Կենգուրու-2010» մրցույթին մասնակցելու համար դպրոցների եւ դպրոցականների գրանցման վերջին ժամկետն է


Հայաստանի դպրոցներում մեկնարկել է մաթեմատիկայի միջազգային <b>«Կենգուրու»</b> մրցույթին մասնակցելու համար գրանցումը, որը անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը:

Ինչպես հայտնում է «Այբ» կրթական հիմնադրամի մամլո ծառայությունը, Հայաստանի 1200 դպրոցներին արդեն ուղարկվել է մրցույթի հրավերները: «Կենգուրու 2010» մանրամասները տեղադրված են նաեւ մրցույթի www.kangaroo.am եւ մասնակից դպրոցների կայքէջերում:

Այս տարի հնարավորություն է ստեղծվել, որ մրցութային խնդիրները ներկայացվեն նաեւ ռուսերեն լեզվով: Մրցույթի օրը աշակերտը կարող է ընտրել, թե որ լեզվով ծանոթանա խնդիրներին:

Այս տարի Հայաստանում մրցույթը կանցկացնի «Այբ» կրթական հիմնադրամը մարտի 18-ին` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գլխավորությամբ: Դպրոցների եւ դպրոցականների գրանցման վերջին ժամկետը փետրվարի 24-ն է:

«Կենգուրու» մրցույթի գլխավոր գործընկերը «ՎՏԲբանկն է» (Հայաստանը):

<b>«Կենգուրու»</b> մաթեմատիկական մրցույթը առաջին անգամ կազմակերպվել է Փարիզում, 1991 թ., իսկ 1994 թ. այն ստացել է միջազգային մրցույթի կարգավիճակ: Անցյալ տարի մարտին այս մրցույթին մասնակցել է մոտավորապես 5 մլն դպրոցական`աշխարհի ավելի քան 50 երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ռումինիայում, Վրաստանում, Բուլղարիայում, Ղազախստանում եւ Իսպանիայում: Հայաստանը մրցույթի մասնակցությամբ ճանաչվել է Եվրոպայում երկրորդը: