10 փետրվարի 2010 - 18:21 AMT
Երեւանը բացառում է Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը սպառնալիքի տակ դնող զիջումները


Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավուն֊քը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պա֊տերազմի ընթաց֊քում: <b>Ղարաբաղյան հակամարտության</b> կարգավորման գործընթացում պետք այնպիսի լու֊ծումներ գտնել, որոնց իրա֊֊գործումը չի բերի նոր տեղա֊հանումների եւ նոր էթնիկ զտում֊ների: Այդ մասին, ելույթ ունենալով Chatham House Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հայտնեց Հայաստանի նախագահ <b>Սերժ Սարգսյանը</b>:

«Մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի ժողովուրդը համարում է, որ արդեն կարո֊ղացել է մի կողմից վերա֊կանգ֊֊նել ստալինյան բռնապետության ժա֊մանակ խա֊թար֊ված պատմական արդա֊րությունը, իսկ մյուս կողմից` երաշ֊խա֊վորել իր ֆիզի֊կական գոյատեւման համար անհրաժեշտ նվազագույն պայ֊ման֊ներ: Այս գիտակ֊ցումով է, որ մենք շարունակում ենք բանակ֊ցու֊թյուններն Ադրբե֊֊ջանի հետ եւ այդ գիտակ֊ցումով է, որ մենք ընկալում ենք խա֊ղա֊ղու֊թյան այս գործըն֊թացն ու միջնորդական ջան֊քերը»,- ասաց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Ղարա֊բաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այն Ադրբե֊֊֊֊ջանի կազմ է մտցվել Սովե֊տական Միության կուսակցական մարմնի որոշ֊մամբ, որի Կովկասյան բյուրոյի նիստը, քամա֊հրելով Ազգերի լի֊գայի որոշումը եւ մերժելով ժո֊ղովրդա֊կան հան֊րաք֊վեն` որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման ժո֊ղովրդա֊վա֊րական մեխա֊նիզմ, 1921 թվականին, Ստա֊լինի անմիջական ճնշման ներքո, ընթացակարգային խախ֊տում֊ներով որոշում է ընդու֊նել Լեռնային Ղարա֊բաղի բռնակցման մասին՝ այդ հայկական տարածք֊ների վրա Ադրբե֊ջա֊նական ԽՍՀ կազմում ազգային ինքնա֊վա֊րություն կազ֊մա֊վորելու պայ֊մա֊նով: «Այդպիսի լուծման հետ Ղարաբաղի բնակչու֊թյունն այդպես էլ չհաշտ֊վեց խորհրդա֊յին ողջ ժա֊մա֊նակահատ֊վածում: Չեմ ու֊զում կրկին անգամ հիշեցնել խորհրդա֊յին տա֊րիներին Ադրբե֊ջանի կողմից պե֊տա֊կան մակար֊դակով տարվող հայա֊թափման քա֊ղա֊քականության մանրա֊մաս֊ների եւ ղարաբաղցիների պարբերական ընվզումների մասին. դրանք քաջ հայտ֊նի են բոլո֊րին: Ուզում եմ միայն հիշեցնել, որ Լեռ֊նային Ղարաբաղի ինքնավար մար֊զը, ճիշտ այնպես, ինչպես 15 միու֊թենական հանրա֊պե֊տություն֊ները, Խորհրդա֊֊֊֊յին միության կազ֊մից դուրս է եկել հենց խորհրդային օրենք֊ների տա֊ռին, ինչպես նաեւ միջազգային բոլոր օրենքներին ու սկզբունք֊ներին համա֊պա֊տաս֊խան: Ցանկանում եմ ամփոփել ելույթիս այս հատվածը եւ կրկնել. Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այն Ադրբեջանին բռնակցվել է Սովետական Միության կուսակցական մարմնի որոշմամբ, ինչի հետ ղարաբաղցիները երբեք էլ չեն հաշտվել եւ առաջին իսկ հնարավորության դեպքում օրինական ճանապարհով դուրս են եկել ԽՍՀՄ-ի կազմից»,- ասաց Հայաստանի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը բոլորին կոչ արեց ուշադիր լինել ԼՂ հիմնախնդրի մասին հրա֊պարակավ ար֊տա֊֊հայտ֊վելիս, հաշվի առնել բոլոր հարթություն֊ները, հաշվի առնել հնա֊րավոր հետեւանք֊֊ներն ու կող֊մերի ընկա֊լումները եւ միշտ հենվել խնդրի մանրամասներին քաջածանոթ ու դրա խաղաղ լուծման գործում մասնագիտացված կառույցների` այս դեպ֊քում ԵԱՀԿ մոտե֊ցում֊ների վրա: «Խնդիրը լուծում ունի միայն միջազգային իրավունքի` ազգե֊րի ինք֊նորոշման, տարածքային ամբող֊ջականության եւ ուժի չկի֊րառման սկզբունք֊ների համատեքստում: Սա այսօր արդեն գիտակցում են հիմնհարցով զբաղ֊վող բոլոր կող֊մերը: Եվ չարժէ որեւէ առիթով, խոսելով ԼՂ հակա֊մար֊տու֊թյան մասին, ընգծված տոնայ֊նություն տալ «տա֊րածքային ամբողջակա֊նու֊թյուն» հաս֊֊կացությանը, առա֊վել եւս, որ նույնիսկ այս հասկա֊ցության եզա֊կի֊ու֊թյան ըն֊դու֊֊նումը ԼՂ հիմ֊նախնդրի դեպքում ամենեւին էլ չի նշանակում այն, ինչ փորձ է անում ներ֊կա֊֊յացնել Ադրբեջանը»,- հայտնեց պետության ղեկավարը:

Ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, այսօր Լեռնային Ղարաբաղի Հան֊րապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով եւ որ ամենա֊կարեւորն է` սեփական ճակատագիրն ինք֊նուրույն տնօրինող քաղաքա֊ցիներով։ «Այսօր ի դեմս Արցախի` մենք, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ազատության, ինքիշխա֊նության եւ ժո֊ղովրդավարության իդեալները կյանքի կոչող արդիական հանրա֊պետու֊թյան հետ, որ ի հեճուկս բոլոր օբյեկտիվ եւ արհեստական դժվարու֊թյունների, ծանր փոր֊ձու֊թյուն֊ների, առաջընթաց է ապրում, կայացնում պետա֊կան-ժողովրդավա֊րական ինստիտուտները, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտ֊պա֊նում խա֊֊ղա֊ղությունը»,- ասաց Հայաստանի նախագահությունը: Նրա խոսքով, այստեղ եզրակացությունը միանշանակ է. անցել են սեփական հողի վրա ապրող ժո֊ղովրդի գաղութացման ժամա֊նակ֊ները: Ինչպես նշեց ՀՀ ղեկավարը, միայն այդ դեպքում լու֊ծումը կարող է լինել տեւական, իրա֊կանանալի եւ խա֊ղաղ:

Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը բացառում է որեւէ ճնշման տակ Ղարաբաղի հարցում այնպիսի զիջումների գնալը, որոնք կվտանգեն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը, արժանավայել ապ֊րելու իրա֊վուն֊քը:

<b>Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը</b> սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: