10 փետրվարի 2010 - 18:29 AMT
ՌԴ ջավախահայերը մտադիր են ստեղծել Վրաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոմիտե


«Վրաստանի իշխանությունները վերջերս մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքեցին ամերիկացի կոնգրեսական, դեմոկրատ Ռիչարդ Գեֆհարդտի հետ, որի համաձայն այդ կոնգրեսականի ընկերությունը զբաղվելու է Վաշինգտոնում Վրաստանի իշխանությունների լոբբինգով: Ըստ փաստաթղթերի, որ ընկերությունը ներկայացրել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտ, պայմանագրի աժեքը մոտ կես միլիոն դոլար է: Ընկերությունը պարտավորվում է լոբբինգ վարել ի նպաստ Վրաստանի իշխանությունների եւ նրանց հարաբերությունների Կոնգրեսում եւ գործադիր մարմիններում»,-ասվում է <b>Ռուսաստանի ջավախահայերի</b> ուղերձում:

Այս կապակցությամբ ՌԴ ջավախահայերը նմանատիպ խնդրանքով դիմում են ՌԴ իշխանություններին, որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի, որպեսզի նրանք քննարեն ՌԴ-ում Վրաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության կոմիտե ստեղծելու հնարավորությունը:

«Հավաստիացնում ենք, որ այս կոչը հիմնված է բազմաթիվ կոչերի եւ հրապարակումների վրա, որոնք հրապարակվել են անկախ ԶԼՄ-ներում եւ որտեղ պարզորոշ երեւում է, թե ինչ աղետալի վիճակում են գտնվում Վրաստանում գտվող ազգային փոքրամասնությունները: Մենք նաեւ հավաստիացնում ենք, որ մեր դիմումը անջատողական նպատակներ չունի, այլ լոկ ենթադրում է ազգային փոքրամասնությունների շահերի եւ իրավունքների պաշտպանություն եւ լոբբինգ իշխանական կառույցներում»,-ասվում է ՌԴ ջավախահայերի ուղերձում: