10 փետրվարի 2010 - 18:33 AMT
Հայաստանում նկատելիորեն ավելացել են արտասահմանցիների իրականացրած հանցագործությունները


Հայաստանում նկատելիորեն ավելացել է արտասահմանցիների իրականացրած հանցագործությունները: Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ոստիկանության պետ <b>Ալիկ Սարգսյանը</b>: Ըստ նրա, հանցագործություններ ավելի հաճախ կատարում են Իրանի եւ Ռումինիայի քաղաքացիները:

«Հանցանքները հիմնականում կապված են թմրանյութերի անօրինական շրջանառության հետ», - ասել է նա, ավելացնելով, որ վերջերս այլ երկրներից փորձել են Հայաստան տեղափոխել 4 կգ օփիում եւ 6.7 կգ հերոին: «Այս քանակը աննախադեպ շատ է մեզ համար», ասել է Ալիկ Սարգսյանը: Միաժամանակ նա հայտնել է, որ դեռեւս բավարար չի համարում այլ երկրների հետ համագործակցությունը: «Ես Իրանի կառույցների հետ աշխատանքները բավարար չեմ համարում: Մեկ շաբաթ առաջ ես հանդիպել եմ Հայաստանում Իրանի դեսպանի հետ եւ մենք պայմանավորվեցինք, որ շուտով կհանդիպենք Իրանի մեր գործընկերների հետ»:

Սարգսյանը հայտնել է նաեւ, որ ՀՀ ոստիկանությունը վերականգնում է կապերը Ռումինիայի հետ եւ կես տարվա ընթացքում հանդիպում տեղի կունենա իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ: «Նույնպիսի հանդիպումներ է սպասվում նաեւ Գերմանիայի, Լեհաստանի եւ Իտալիայի ներկայացուցիչների հետ, - ընդգծել է ՀՀ ոստիկանության պետը:- Առանց համագործակցության մեր աշխատանքը անարդյունք կլինի»: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանը բավական լավ է համագործակցում Ռուսաստանի հետ: