18 փետրվարի 2010 - 11:01 AMT
Թաթարստանում տեղի է ունեցել երիտասարդության հանդիպումը բանաստեղծուհի Աննա Բարսեղյանի հետ


Երիտասարդության հանդիպումը հայտնի բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, «Ռուսիո ոսկե գրիչ» ազգային գրական մրցանակի մրցանակակիր <b>Աննա Բարսեղյանի</b> հետ տեղի է ունեցել Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Հանդիպումն անցնում էր Մոսկվայի մշակույթի եւ արվեստի համալսարանի տեղի մասնաճյուղում, որտեղ հավաքվել էին համալսարանի դասախոսական կազմն ու ուսանողները:

Բանաստեղծնի անմիջական շփումը երիտասարդության հետ 2 ժամ տեւեց: Տասը գրքերի հեղինակը պատասխանեց ամենազանազան հարցերի: Հարցեր հնչեցին սիրված գրքի, ստեղծագործության կարեւորության, գրականության, թարգմանության վարպետության, ապագայի ծրագրերի մասին:
«Գրել սկսել եմ 7-8 տարեկանից, կարդացել եմ անհագուրդ կերպով եւ գիտեի, որ ինչպես էլ դասավորվի կյանքը, իմ տանը կլինեն գրքերն ու երաժշտությունը: Եվ նկարները: Թատրոնը մի առանձնահատուկ աշխարհ է, երկրորդ կյանք: Ուստի յուրաքանչյուր քաղաքում, ուր ես այցելում եմ, ես մեկ երթուղի ունեմ` գրադարաններ, ցուցահանդեսներ, համերգասրահներ եւ թատրոններ»,-ասել է Ա.Բարսեղյանը:

Այսօր Ա.Բարսեղյանն աշխատում է բանաստեղծությունների եւ արձակի նոր գրքերի վրա: «Մինչ այդ արձակ գրեթե չեմ տպագրել: Այժմ հուսով եմ հրատարակել պատմվածքներ, վեպեր եւ էսսեներ»,-ասել է հեղինակը:

Ա.Բարսեղյանն «Արեւից շոյվածները», «Աստղեր Արարատի վրա», «Սարի կակաչներ», «Պուշկինի լեռնանցքը» գրքերի հեղինակն է: